Հակոբյան Սիլվայի երգերի հավաքածուն համալրվել է մի նոր ու գեղեցիկ ստեղծագործությամբ, որը նվիրված է մայրերին առհասարակ, և մասնավորապես վաստակաշատ մայր Մելանյա Հակոբյանին։ Ստեղծագործությունը գրվել է տիկին Մելանյայի ութսունամյակի առիթով։
Սիլվայի մատուցած այս գեղեցիկ ստեղծագործության հեղինակը նույնպես նրա քույրը՝ Հակոբյան Մանեն է, որը հեղինակել է խոսքերն էլ, երաժշտությունն էլ։ Պարսամյան Արսենն էլ զբաղվել է երաժշտության գործիքավորմամբ։
Ստեղծագործության վերջնական կայացման, ինչպես նաև պրոդյուսերական աշխատանքների մեջ ներգրավված են եղել Սիլվայի հայրը և եղբայրը՝ Էդգարը։ Երգը սիրելի մայրիկներին նվիրված զավակի անափ սիրո մասին է։
Սիլվան հոլովակում հանդես է գալիս բնության գրկում։ Երգը շատ թեթև, ռիթմիկ գործ է, որը հաճելի է հաճախակի լսելը։ Սիլվայի երգարվեստի սիրահարները հասցրել են իրենց հավանության խոսքերը շռայլել սիրելի երգչուհու մատուցած նոր գործի վերաբերյալ։ Այն կարող եք վայելել կցված նյութի մեջ՝ նվիրելով ձեր մայրերին։