Արամ MP3-ն , գեղեցիկ երգ է ներկայացրել․ «Շատ ապրես, Երևան»

Երևանի գովերգման ստեղծագործությունները բազմաթիվ են։ Շատ ստեղծագործություններ, որոնք ներբող են Երևանին, բավականին ստացված ու հաջողված են։ Երևանին սիրո ներբող գրողների թվին է պատկանում Բարսեղյան Ավետը։

Արամի ներկայացրած նոր գործը ևս ներբող է Երևանին, որի հեղինակը Ա․ Բարսեղյանն է։ Երգը կարծես օրհնանք ու բարեմաղթանք լինի մեր սիրելի քաղաքին, որն իր մեծ է կենտրոնացնում հայերին ու հայկականությունը։

Երևանին ներբող է հղում երևանցին՝ իրեն պարտավորված զգալով վերադարձնել այն մեծ սերն ու ջերմությունը, որ Երևանը ժամանակին տվել է ու հիմա էլ տալիս է երևանցուն։ Սա քաղաքացու գիտակցության կարևոր դրսևորում է։

Արամի երգին զուգահեռ մատուցվող երևանյան պատկերներն ավելի ամբողջական են դարձնում երգի ներգործությունն ու ազդեցությունը ունկնդիրների մտածողության ու զգացմունքների վրա։ Արամի, Ավետի ու այլ մշակութային դեմքերի հաջող համագործակցության ևս մեկ ապացույց կարող եք վայելել կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: