«1990-ականների սկիզբն ա: Ձմեռ։ Լույս, ջուր, գազ, տրանսպորտ, սնունդ, ոչինչ չկա․․․» ուշագրավ պատմություն Կարպ Խաչվանքյանի մասին

Գրիգոր Կարագյոզյանը գրում է․ «1990-ականների սկիզբն ա: Ձմեռ։ Լույս, ջուր, գազ, տրանսպորտ, սնունդ, ոչինչ չկա: Ամուսինը կնոջն ասում էր. «Դե, հագնվի, պառկենք քնենք»: Կարպ Խաչվանքյանն Ամերիկայում «Տաքսի-տաքսի»-ն ա խաղացել ու, մի 2.000 դոլլար աշխատած, վերադարձել ա Երևան:

Մի շենքի հարևաններ էինք: Մի օր, փողոցում հանդիպեցի: Սառույց էր, դժվար էր քայլում։ Օգնեցի ու համ էլ՝ խոսակցության բռնվեցինք: Ասեց.

«Григор, я смотрю , у тебя дела идут хорошо, բայց, ամեն դեպքում ՝ ելնելով հեռուստատեսությունում քո խաղացած դերերից, դու թատրոնին պետք մարդ ես։ Зачем ты бросил свое дело? հասկանում ես, մարդ իրա գործով պիտի զբաղվի … հետո կփոշմանես՝ ուշ կլինի»:

Ասի. -«Փող եմ աշխատում, Նիկիտիչ»: Ասեց. — «Ես չեմ աշխատու՞մ … հենա՝ նոր եմ եկել Ամերիկայից, մի 2.000 աշխատեցի: Եկող տարի էլ՝ կանչում են «Տաքսի-տաքսի»-ով, 5.000 են խոսք տվել: Վատ ա՞»: «Շաա՜՜տ լավ ա, Կարպ Նիկիտիչ, բայց դա՝ դու՛ք։ Բա ե՛ս ինչ անեմ, ո՞նց էդքան գումար աշխատեմ։ էն էլ՝ թատրոնում։

Ձեր կայացման ժամանակները 50-ական , 60-ական թվերն էր, լճացած, խաղաղ, քիչ թե շատ բարվոք տարիներ էին։ Դրա համար՝ դուք ձեզ թույլ տվիք թատրոնում աշխատել ու դառնալ Կարպ Խաչվանքյան։ Եթե ես հիմա մտնեմ թատրոն՝ երեխեքս սոված կմնան։

Հետո, քանի՞ տարի տենց պիտի աշխատեմ մինչև դառնամ Կարպ Խաչվանքյա՞ն»։ Երկար պաուզա գնաց։ Ասեց. «Даа, это конечно ты правильно говоришь, я об этом не думал, իսկապես՝ քանի՞ տարի պիտի թատրոնում աշխատես մինչև դառնաս Կարպ»: Քթի տակ խորամանկ ժպտաց ու ավելացրեց.

«Էն էլ՝ պարզ չի՝ կդառնա՞ս արդյոք»։ Ասի. — «Աայ, տեսնում ե՞ք, ես ճիշտ եմ ասում»: Հայրաբար ուսս գրկեց ու ծիծաղելով ասեց. «Կատակ եմ անում, կատակ»:

Рейтинг
( 9 оценок, среднее 4.56 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: