«Հուսով եմ՝ հավանեցիք երգս»․ Քրիստինա Եղոյանը գեղեցիկ երգ է ներկայացրել

Քրիստինա Եղոյանը որոշակի ու հստակ քայլեր է անում, որ մայրական պարտականություններով պայմանավորված իր կարճ բացակայությունը չեզոքացնի, վերադառնա ակտիվ շոուբիզնեսյան առօրյա։

Քրիստինայի առաջին քայլերից մեկը նոր երգի պրեմիերայով հանդես գալն է։ Երգը վերնագրված է «Մեղավոր եմ»։ Այն նեղացած սիրահարի սրտի խորքից ասված խոսքեր են, որոնք ուղղված են իրեն նեղացրած երիտասարդին։

Երգը գունառատ ու կարդրերով հարուստ տեսահոլովակի միջոցով է ներկայացվում, որտեղ իր հետաքրքիր կերպարով ներկայանում է նաև Քրիստինան։ Երգչուհին երգը հանրայնացնելուց հետո գրել է, որ հույս ունի, թե իր նոր երգը հավանել են իր հետևորդները։

Քրիստինայի երգը պարային ու ռիթմիկ գործ է իրենից ներկայացնում, որի ներքո դժվար է չպարելը։ Երկու չքնաղ բալիկների մայրիկ Քրիստինայի վերադարձի մասին ազդադարարող Քրիստինա Եղոյանի ներկայացրած նորությունը երգի պրեմիերայի տեսքով կարող եք վայելել կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: