Հայաստանյան ներկայիս վիչակը մեր վերջին տարիների պատմության լրջագույն շրջաններից է։ Պահի լրջությունը ոմանք փորձում են հումորով հաղթահարել։ Հայտնի դերասան, շոու բիզնեսի ոլորտում հայտնի պրոդյուսեր Արտյոմ Մարկոսյանը գրում է․
«Որ ուզում եք իմանաք, նախկիններից տո ո՛չ էլ Տիգրան Մեծն ա մեղավոր. ամենանախկինն ա մեղավոր՝ Նոյը․ մի քիչ լավ տեղ չի փարքինգ արել։
Ու ընդհանրապես, դեռ պետք ա նախաքննություն անց կացնել ու պարզել, թե ի՞նչ միջոցներով ա ռամիկ ձևացող էդ ծերուկը կառուցել էդ ահռելի մեծ տապանն ու, էդ էլ հերիք չի, աշխարհի բոլոր կենդանիներից ձեռք բերել ու իր հետ վերցրել, դեռ էդ է՛լ հերիք չի՝ ամենքից մի զույգ։
Բայց մի բանն ակնհայտ ա. էշերը, ոչխարները, կապիկներն ու նասկիները մի զույգ չեն էղել՝ շատ ավելի շատ են էղել, դա ժամանակը ցույց տվեց, պարզապես՝ փաստաթղթերում ներկայացված չէին»,- իր հումորային գրառումը եզրափակում է Արտյոմ Մարկոսյանը։