Աշոտ Ղազարյանը երկու զավակների հայր է։ Նրա զավակներից տղան՝ Արմանը, ընտանիքի հետ ապրում է Հայաստանում՝ հայրական տան հարևանությամբ։
Դերասանի դուստրը՝ Մարգարիտան, ամուսնացել և բնակության համար Ռուսաստան է փոխադրվել, որտեղ էլ մեծանում են Մարգարիտայի զավակները։
Մարգարիտայի ընտանիքը բնակություն է հաստատել Սոչի քաղաքում։ Սոչիում և Մոսկվայում նույնիսկ իր երաժշտական և արտիստական տաղանդով աչքի է ընկել Մարգարիտի դուստրը՝ Անահիտ Ադամյանը։
Անահիտը մինչ այս հաջողությամբ հանդես է եկել ռուսական երաժշտական մրցութային նախագծերում՝ աչքի ընկենլով իր էնտուզիազմով ու տաղանդով։
Աշոտ Ղազարյանը մեկ անգամ չէ, որ խոստովանել է, որ հպարտանում է իր զավակներով ու թոռնիկներով։ Անահիտը դերասանի ավագ թոռնիկն է։
Նա րադեն բավականին մեծ աղջիկ է։ Ինստագրամյան հարթակում Անահիտի տեղադրած շլացուցիչ լուսանկարները բազում հիացական արձագանքների է արժանացել։
Շատերը հիացել են Անահիտի նուրբ գեղեցկությամբ։ Դեռ մանուց բեմերում փայլող գեղեցկուհին բեմի հետ կապված ավելի լուրջ մտադրություններ ունի։