Արտյոմ Մարկոսյանն իր հարթակում հաճախ է քննադատելի որևէ իրողության անդրադառնում՝ իրեն բնորոշ սուր հումորային մեկնաբանությամբ։ Լինելով բարձրաճաշակ մշակույթի ջատագով՝ հաղորդավարն իր հերթական անդրադարձն է արել՝ խոսելով հայերեն գրված ոչ հայկական ոգով ստեղծված երգերին։
Հայտնի հաղորդավարը մասնավորապես գրել է հետևյալը․ «Քիչ առաջ, ինձ համար, հանգիստ, Մայլս լսելով տուն եմ գալիս, մեկ էլ. լսում եմ տարօրինակ, շատ բարձր նվնվոց ու ոռնոց։ Մտածեցի՝ երևի չեմ նկատել ու ինչ-որ կենդանի եմ գցել մեքենայիս տակ։
Խառնված ու շփոթված՝ արագ երաժշտության ձայնն իջացրեցի։ Լավ էր, ոչ մի կենդանի չէր տուժել։ Պարզապես. կողքովս անցնող մեքենայի միջից լսվող, հայերեն բառերով, վերջին տարիների «ժամանակակից ու պահանջված, թրենդային հայկական երգարվեստ»-ի գոհարներից մեկն էր։
Միայն մի բան, այդպես էլ, չկարողացա հասկանալ. մաեստրոն է՞գ էր, թե՝ որձ»,- իր հրապարակումն այսպիսի գրոտեսքային ու ծաղրական ձևակերպմամբ է եզրափակել հաղորդավար ու հումորիստ Արտյոմ Մարկոսյանը։