«Կորած զինվորի մոր երգը». Լ. Հովհաննիսյանի կատարմամբ հնչող այս երգը հուզեց անխտիր բոլորին

Լ. Հովհաննիսյանի կատարումներից իր հուզականությամբ և առանձնահատուկ մեղեդայնությամբ է առանձնանում «Կորած զինվորի մոր երգը», որը նա հնչեցրել է Երգ Երգոցի բեմում: Երգը սիրելի է շատերի համար, կապված է ազգային ցավոտ ճակատագրի պատմության հետ:

Այս երգի հանրայնացումը բավականին հետաքրքիր նախապատմություն ունի: Այն առաջին անգամ հնչել է ֆիլմում՝ Վերջալույս Միրիջանյանի կատարմամբ: Ա. Մկրտչյանի հայտնի ֆիլմում մի հուզառատ դրվագ կա, երբ որդիներին կորցրած մայրը բարձրանում է ամբիոնի մոտ և խոսք ասելու փոխարեն երգում բացառիկ հուզիչ այս երգը:

Հայտնի է, որ ըստ ֆիլմի նախապես գրված սցենարի՝ դերասանուհին՝ Վերջալույս Միրիջանյանը պետք է ճառ ասեր, բայց դերասանուհին մի պահ կանգ է առնում և պարզապես երգում է այս երգը:

Ի հարգանք մարտի դաշտում զինվոր որդի կորցրած բոլոր մայրերի՝ Լ. Հովհաննիսյանը այս երգը հնչեցնում է մի առանձնահատուկ հուզականությամբ ու հմայքով:

Մինչև հոգու խորքը հուզող երգը կարող եք ունկնդրել ստորև:

Рейтинг
( 15 оценок, среднее 4.13 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: