«Ես ու կինս ամենամտերիմ ու ֆանտաստիկ ընկերներ ենք դարձել». ուշագրավ մանրամասներ Ռուբեն Մուրադյանի մասին

Ռուբեն Մուրադյանը բեմում է դեռ տասնվեց տարեկանից։ Նրան հենց այդ տարիքից կարևոր դերեր են վստահվել Բալետի թատրոնում։ Ռուբենը չորս զավակ ունեցող ընտանիքում է մեծացել։ Ծնողները հասարակ աշխատավորներ են եղել։

Արվեստից հեռու ապրող ընտանիքում Ռուբենը երազում էր դառնալ մարզիկ, հաճախում էր թեվանդոյի, իսկ հայրն ու հորաքույրը նրան մի օր նրան տանում են Պարարվեստի ուսումնարան, որտեղ էլ Ռուբենը տեղեկանում է բալետի մասին։

Ռուբենի հայրն արտիստ դառնալու ու բեմում հանդես գալու երազանք է ունեցել, փոխարենն այդ երազանքն իրագործել է որդու միջոցով։ Հենց բալետի միջոցով ու շնորհիվ էլ Ռուբենը ծանոթանում է իր ապագա կնոջ հետ, որը նույնպես նույն ոլորտից է։

Նրանք երկու զավակ ունեն։ Մեծն աղջիկն է՝ Աննան։ Աննան յոթ տարեկան է ու ընտրել է ծնողների մասնագիտությունը, չնայած հայրը այլ ուղղության մեջ է ցանկացել տեսնել նրան։ Փոքրը տղան է՝ Վահագնը, որը ինը ամսական է։ Ռուբենի լավագույն ընկերը կինն է։

Рейтинг
( 6 оценок, среднее 3.17 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: