Նա ամուսնացավ երկու անգամ, բայց նրանցից ոչ ոք դերասանուհու կողքին չէ․․․ Ո՞ր հայտնի մարդու հարսն է եղել

Հանրաճանաչ ու լեգենդար դերասանուհի Ալլա Թումանյանն ընդամենը քսանմեկ տարեկան էր, երբ նկարահանվեց հաջողված «Տղամարդիկ» ֆիլմում՝ ձեռք բերելով մեծ ճանաչում ու երկրպագուների բանակ։

Հետո նրան առաջարկեցին էլի նոր ֆիլմերում նկարահանվել, որոնցում նա նորից կերտեց տիպային կերպարներ։ Նրա կարիերան կարծես թե գագաթնակետին էր, երբ Ալլան մեկնեց Նահանգներ։ Նա հետո խոստովանել է, որ շատ է կարոտել կինոխցիկին։

Ալլան երկու որդիներ ունի։ Ինստիտուտն ավարտելուց հետո Ալլան ամուսնացել էր Սերո Խանզադյանի տղայի հետ։ Հետո նրանք բաժանվեցին։

«Երջանկության մեխանիկա» հետաքրքիր ֆիլմում կերտած իր կերպարն ու ճակատագիրը Ալլային ճանաչողները հաճախ էին նմանեցնում դերասանուհու իրական կերպարին ու ճակատագրին։

Ալլան Նահանգներ մեկնեց՝ իրեն հոգնեցրած միջավայրից ազատվելու համար։ Շուտով նաև զավակներին է տարել այնտեղ։ Տարիներ անց ամուսնացել է Մինասի հետ, սակայն Մինասը 2006 թվականին մահացել է։ Այժմ սիրված դերասանուհու ուրախությունը զավակներն ու թոռներն են։

Рейтинг
( 13 оценок, среднее 4.62 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: