2 տարի առաջ 2 ամսով եկանք Ամերիկա, ու ամեն ինչ փոխվեց․ Ք․ Պեպելյանի անկեղծ պատմությունները

Քրիստինե Պեպելյանը Լոս Անջելեսում ունի հարազատ ու թանկ վայրեր, որոնք բացահայտել է Նազենի Հովհաննիսյանի հետ։ Մեկն «Ալեքս» թատրոնն է, որտեղ տեղի է ունեցել Քրիստինեի առաջին մենահամերգը։

Քրիստինեն հատկապես մեծ ջերմությամբ է հիշում Հայկոյի մասին։ Նրանց համագործակցությունները միշտ հաճելի ու սիրված են եղել։ Մինչ օրս Հայկոյի մասին խոսակցությունները արցունքաբեր են ու ցավալի։

Քրիստինեի առաջին աշխատանքը տասնյոթ տարեկանում է եղել, երբ նա որպես մեներգչուհի Երգի թատրոնում է աշխատել։ Նրան հեռացրել, ապա հետ են ընդունել։ Քրիստինեն դա բացատրում է իր փոքր լինելով։

Քրիստինեն պատմում է, որ երկու տարի առաջ երկու ամսով գնացել էր Նահանգներ։ Դա օգոստոսի 28 էր։ Հետո սկսվել է քառասունչորսօրյան, որից հետո նրա ծրագրերը փոխվել են։ Նա դիմում է գրել ու Կոնսերվատորիայի աշխատանքից դուրս է եկել։

Հետո Նահանգներում ստեղծել է ստուդիա, որտեղ դասավանդում է բավականին խիտ գրաֆիկով։ Նրա անկեղծ պատմությունները՝ կից։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: