«Ասելիք-մասելիք մեկ ա՝ չկա, կա կեղծ մթնոլորտ ընդամենը։ Հեռուստադիտողին թուղթուգիր անող, իրար հաջորդող ապաշնորհ սերիալներում բոլորը դժբախտ են․․․»

Համացանցային անորակ նյութերի առատության ու դրանց ազդեցության մասին խոսվել է բազմիցս, իսկ քննադատական մեկնաբանությունները ցանկալի արդյունք չեն տալիս, քանի որ անորակ նյութերի դիտումները դրանցից չեն նվազում։

Այս մտահոգիչ իրողությանը քննադատաբար անդրադարձողներից մեկն էլ Քրիստ Մանարյանն է, որը տարբեր առիթներով խոսել է հեռուստատեսային ու համացանցային նյութերի ազդեցությունների մասին։ Նա հերթական գրառումն է արել այս թեմայով։

Ք․ Մանարյանը մասնավորապես գրել է հետևյալը․ «Ասելիք-մասելիք մեկ ա՝ չկա, կա կեղծ մթնոլորտ ընդամենը։ Հեռուստադիտողին թուղթուգիր անող, իրար հաջորդող ապաշնորհ սերիալներում բոլորը դժբախտ են, կանխատեսելիորեն անհեռանկար ու կոտրված, իսկ կարճ ու ռաբիզ երգերում՝ անբնական ուրախ են և երջանիկ, մերսեդեսից դուրս են գալիս, լենդրովըր են նստում, քեֆ են անում ու 6/8-ի տակ թռչկոտում։

Այսինքն՝ ուրախությունը կարճատև ա, սուգը՝ հարատև ու մնայուն։ Ու սա՝ ենթագիտակցական մակարդակում։ Էլ ի՞նչ ենք ուզում և ումից»,- իր գրառումը եզրափակել է մտավորականը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: