Հայ մեծերի մասին կարծես թե ամեն օր է հարկավոր է վերհիշել և հատկապես նրանցից յուրաքանչյուրի արտահայտած այն մտքերը, որոնք տարիներ շարունակ եղել են մեր գլխում։
Մեծն Վազգեն Ա-ն կարծես թե այն բացառիկ տողերի հեղինակն է, ով բոլոր ժամանակենրի համար մշտապես խոսուն և ճշմարիտ իր բառերը դարձրել է ժամանակի հետ քայլող այցեքարտ բոլորիս համար։
Նրա խոսքերն անգամ ունեն խորիմաստ նշանակություն և ամեն բառ նաև շարունակ մտորելու տեղիք է տալիս մարդկանց։
Վազգեն Ա Կաթողիկոսի գրչին են պատկանել տարբեր խոսքեր, որոնցից շատերը նաև տպվել են մեր մեջ։ Դրանցիցի մի քանիսը այժմ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը՝ առաքինություն։
Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն՝ ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ։
Անհավատ դառնալ հաճախ կնշանակե սկսել զԱստված փնտրել։ Տարակուսանքը երբեմն հրաշքներ կգործե Դամասկոսի ճամփաներուն վրա։
Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհվիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու։ Հոգին նման է էլեկտրական լամպի մը, որուն մեջ եթե հոսանք իջնե լույս կուտա։