Աղաս Մանուկյանը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել․ ահա թե ինչ թեմայով

Աղաս Մանուկյանը բոլորիս հայտնի տաղանդաշատ վանաձորցի է, որը հոգով ու սրտով կապված է Վանաձորի հետ։ Աղասը նախորդ տարի իր Վանաձորի տոնը վաճառեց ու փոխադրվեց Երևան՝ գնելով հիփոթեքով բնակարան, սակայն Վանաձորի հետ կապը դեռ առկա է։

Աղասի այդ ջերմ կապի հերթական դրսևորումն է նրա ներկայացրած նոր աշխատանքը։ Նա ձևափոխված ներկայացրել է «Գեղեցկության թագուհի» հանրահայտ երգը՝ այն ձոնելով հայրենի քաղաքին։ Ինչպես հայտնի է, այս գեղեցիկ ստեղծագործությունը ժամանակին հեղինակել է Առնո Բաբաջանյանը։

Աղասն ու Հայկ Սարգսյանը փոխել են երգի բառերը՝ այն տեղայնացնելով ու դրա միջոցով ներկայացնելով հայրենի քաղաքը։ Նա ունկնդիրներին հրավիրում է հայրենի քաղաք, որպեսզի կտրվեն հոգսերից ու ամառային շոգից, իսկ իր անունից ասում է, որ երբեք չի մոռանա, թե որտեղից է ինքը։

Աղասի ներկայացրած երգը կցված է ստորև։ Արտիստը խորհուրդ է տալիս վայելել երգն ու ուրախանալ դրա ներքո։

Рейтинг
( 4 оценки, среднее 2.25 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: