Ո՞ւմ է հանդիպել Գուրգեն Դաբաղյանը և ի՞նչ է ասել նա նրան

Գուրգեն Դաբաղյանը շատ է տպավորվել իր վերջերս ունեցած հանդիպման առիթով։ Գուրգենը Հայաստանում չէր վերջերս, սակայն հիմա արդեն Հայաստանում է։ Երգիչն ամուսնությունից հետո ընտանեկան հանգամանքներով պայմանավորված հաճախ է երկրից բացակայում։

Տաղանդավոր երգիչը պատիվ է ունեցել հանդիպելու մերօրյա երաժշտական տաղանդ ու լեգենդ Տիգրան Մանսուրյանին՝ նրա հետ երաժշտության մասին կարևորն խոսակցություն ունենալով։

Գուրգենը որոշ մանրամասներ է պատմել իր հարթակում լեգենդ դարձած կոմպոզիտորի հետ հանդիպումից։ Նա հանդիպման մասին գրել է հետևյալը․ «Այսօր պատիվ ունեցա հանդիպել Տիգրան Մանսուրյանի հետ:

Երգեցի նրա համար և երկար զրուցեցինք, ինձ շատ հուզող հարցեր տվեցի: Հարցիս, թե որն է ճիշտ երգեցողությունը աշուղական երգերի մելիզմներով, (խաղիկներ) թե ուղիղ. մաեստրոն ասաց: Այս երգերը հարթեցնել չի կարելի, ինչպես երգում ես շատ ճիշտ է, շարունակի՜ր»։

Գուրգենը նաև այդ հանիպումից ջերմ կադրեր է հրապարակել։ Այդ կադրերը կցված են հոդվածին։

Рейтинг
( 2 оценки, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: