Ես ու Գրիգորը շատ խնդիրներ ունեինք, դիմացա, ծնողներիս օգնությամբ անցանք. Հռիփսիմե Ելինյան

Հռիփսիմե Ելինյանը արդեն տասնհինգ տարի է, ինչ ապրում է Գրիգորի հետ։ Երկուսի համար էլ ամենալավ ու հետաքրքիր պահն օրվա մեջ իրար հետ անցկացրած զրույցաշատ ժամանակահատվածն է, որը միշտ հագեցած է նորանոր թեմաներով։

Հռիփսիմեն սիրով ասում է, որ Գրիգորն իրեն թագուհու պես է վերաբերվում։ Նա նման վերաբերմունք է դաստիարակել նաև իր զավակներին։ Հռիփսիմեն դասախոսում է, դպրոցի տնօրեն է, իրեն չի պատկերացնում այլ ոլորտում։

Լինելով երգչուհի՝ Հռիփսիմեն երգել է Գրիգորի հետ՝ այդպիսով հաղթահարելով Գրիգորի խանդը։ Նրանց ընտանիքի ամենամեծ հաջողության ու համերաշխության պայմաններից մեկը տան ներսում փոխվստահությունն է, հավատը մեկը մյուսի վերաբերյալ։

Հռիփսիմեի հայրական ընտանիքը կնամեծար է։ Նա համարում է, որ Գրիգորն այդ վերաբերմունքը սովորել է իր հայրիկից, որը մեծ պատկառանքով է վերաբերվում իր կնոջը։

Հռիփսիմեն ասում է, որ իրենց կառուցած մեծ ներդաշնակության ու համերաշխության հիմքում ամեն դեպքում սերն է։ Մանրամասները՝ կից։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: