Օհանյան Անիի մուտքն Անդրեի կյանք մեծապես փոխել է երգչի մտածողությունն ու հայացքները կյանքի հանդեպ։ Անդրեն ամեն օր ցանկանում է ինչ-որ հաճելի իրողությամբ, քայլով գնահատել իր կյանքում Անիի ներկայությունը։
Այդ է վկայում հաճախակի ավելացող տեսահոլովակները, որոնք ռոմանտիկ բնույթ ունեն և սիրո մեծ դրսևորման օրինակներ են։ Երգչի վերջին հրապարակումներից մեկը մոտ մեկ րոպե տևողությամբ հոլովակ է, որը երգիչը նվիրում է Անիին։
Անդրեն Անիին հերթական սիրո խոստովանությունն է անում մի ստեղծագործությամբ, որի երաժշտության հեղինակը Սիրուշոն է, իսկ խոսքերը Բարսեղյան Ավետն է գրել։ Ընդ որում, Ավետն այս ստեղծագործությունը հենց իր տիկնոջը՝ Անի Քաթաբյանին է նվիրել։
Ստեղծագործությունը սիրո արտահայտման սիրուն օրինակ է։ Երաժշտության ներքո Անիի ու Անդրեի մասնակցությամբ կադրեր են, որոնք արվել են անապատային գոտում։ Այդ կադրերը կարող եք դիտել կցված նյութի մեջ։