Կան անհատներ, որոնց տարիքային աճը չի փոխում նրանց մանկական ջինջ ու մաքուր հոգեբանությունը։ Նման անհատներից է Տաթևիկը, որը մինչ օրս պահել է իր մեջ ապրող երեխային։ Տաթևիկին այդ հարցում օգնում է նրա ամուսինը։
Տաթևիկը իր զրույցների մեջ շեշտում է այն փաստը, որ ամուսինն իրեն թույլ է տալիս աղջկական երազանքներ ունենալ՝ կատարելով դրանք։ Տաթևիկ ամուսինը մասնագիտությամբ թարգմանիչ է, որը նաև համաժամանակյա թարգմանություններ է իրականացնում։
Տաթևիկի կյանքում շատ մեծ է նաև հայրիկի դերակատարումը, որը դստերը շրջապատել է ապահովությամբ ու հայրական ջերմ սիրով։ Տաթևիկի հրապարակումներից կարելի է հասկանալ, թե նա ինչ սեր է ստանում ու տալիս շրջապատին։
Տաթևիկի երազանքներից մեկն էլ բալիկներ ունենալն է։ Նա ու Խաչատուրը որոշել են երեք զավակներ ունենալ։ Առայժմ Տաթևիկը զբաղված է իր կարիերայով, իսկ երբ անհրաժեշտություն լինի ամբողջությամբ նվիրվել ընտանիքին, պատրաստ է նաև դրան։