Ժակլին Մնոյանը միշտ սիրով է արտահայտվում հատկապես իր ծնողների մասին, որոնք բոլորովին տարբեր մարդիկ են, սակայն կարողացել են գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիք ստեղծել՝ համատեղ ապրելով։
Մի առիթով Ժակլինն ասել է, որ իր հայրիկը, լինելով զինվորական բարձրաստիճան անհատ՝ գնդապես, մշտապես չի ցանկացել, որ իր ավագ աղջիկը դերասանական արվեստով զբաղվի։ Նա աղջկան տեսել է ավելի պաշտոնական դիրքում՝ գրասենյակային աշխատողի կարգավիճակում։
Ժակլինի մայրիկը դաշնակահարուհի է, որը զբաղվում է նաև մասնագիտական գործունեությամբ։ Նա միշտ շրջապատված է իր սաների սիրով ու ջերմ ուշադրությամբ։ Ժակլինը նաև կրտսեր քույրիկ ունի։
Արտիստուհու ընտանիքում արվեստի բնագավառով հետաքրքրվողներ չեն եղել բացի մայրիկի եղբորից, որը նկարիչ է մասնագիտությամբ։ Ժակլինը օրերս ընտանեկան կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, որ նրա հայրն ու մայրն ամուսնանում են։
Արտիստուհու հրապարակումից հասկանալի է դառնում, որ նրա ծնողները մինչ այս պաշտոնապես ամուսնացած չեն եղել ու որոշել են այս տարիքում ամուսնանալ։ Կադրերը՝ կից։