Մանոն ու Սարգիսն իրար հանդիպել են ուսանողական տարիներին։ Երկուսն էլ կինոյի ինստիտուտում են ուսանել այդ փուլում՝ յուրաքանչյուրն ապրելով իր կյանքով։ Նրանց միավորել է համատեղ դժվարությունը, որի մեջ հայտնվել են երկուսով։
Այդ դժվարության առիթով մտերմացած երիտասարդների հարաբերություններն այնքան են հասունացել, որ Սարգիսը որոշել է Մանոյին ծանոթացնել իր հայրիկի հետ, որն այդ ժամանակ անկողնային հիվանդ է եղել։
Սարգսի հայրը Մանոյին ասել է, որ իր տղան շատ բռնկուն, խենթ ու տաքարյուն բնավորություն ունի։ Հայրը Մանոյի առաջ գծագրել է իրենց առաջիկա հարաբերությունների սխեման՝ անկեղծորեն ասելով, թե ինչ դժվարություններ են սպասվում նրանց։
Մանոն լսել է Սարգսի հորը, մի փոքր լռել, ապա հավելել, որ խոստանում է։ Այդ մի բառը մեկնարկ է դրել երիտասարդների միասնությանը։ Նրանք միասին սկսել են կառուցել իրենց ընտանիքը, որը մինչ օրս էլ ամուր է։ Մանոն երբեմն նշում է, որ իրենց օրինակով փորձում են ցույց տալ ընտանիքի կարևորությունը։