Նկարում պատկերված զինվորներից մեկը հայտնի լրագրող է․ ճանաչեցի՞ք նրան

Զինվորական տարիները բոլոր տղամարդկանց կյանքում ամենից հիշարժան ու բեկումնային տարիներն են, քանի որ այդ փուլում է ձևավորվում տղամարդկային բնավորության ամրությունն ու կամքը։ Իրենք զինվորական տարիները հաճախ են տարիներ անց հիշում տղամարդիկ։

Հանրաճանաչ հաղորդավար Պետրոս Ղազարյանը մի լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված են զինվորներ։ Լուսանկարը տարիներ վաղեմություն ունի։ Լուսանկարում կարելի է ճանաչել հայտնի հաղորդավարին։

Լուսանկարին կից Պետրոսը գրել է հետևյալը․ «Ուրեմն եթե դու ապուշ ես, քեզ ոչինչ չի փրկի»։ Այս մեկնաբանությունից արդեն իսկ պարզ ու հասկանալի է դառնում, որ հայտնի ու հաճախ քննադատվող հաղորդավարը նկարը հրապարակել է ինչ-որ իրողությանն ի պատասխան։

Հավելենք, որ Ղազարյան Պետրոսը իսկզբանե մասնագիտությամբ լրագրող չէ։ Նա ստացել է արևելագիտական կրթություն՝ սովորելով թուրքագիտության բաժնում, սակայն աշխատանքային գործունեության շնորհիվ դարձել է վերլուծաբան ու հաղորդավար՝ ներկայանալով որպես ոլորտի առաջատար ներկայացուցիչ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: