Հայկական երգարվեստի բավական սիրված երգչուհիներից մեկը՝ Շուշան Պետրոսյանն, ով ի դեպ իր աշխատանքներում շարունակ աչքի է ընկել հանրության կողմից, վերջին շրջանում նա կարծես թե ևս չի դադարում հայրենիքի նկատմամբ իր մեծ սերն ու հոգատարությունն արտահայտել տարբեր կերպ։
Նա մասնակցելով անհնազանդության ակցիաներին՝ ամեն օր շարուակում էր իր ներկայությամբ մասնակիցը լինել նաև Հանրապետության հրապարակում իրականացվող զանգվածային անհնազանդության ակցիաներին։
Օրերս նաև նոր մի կատարմամբ է երգչուհին հանդես եկել իր լսարանի ուշադրութանը և կատարել մեծն Շառլ Ազնավուրի «Այս կռվի մանուկները» երգը։
Վերջինիս կատարմամբ ասես այն հասցրել է սիրվել և լայն դիտումներ ունենալ նաև հանրային հարթակի հազարավոր օգտատերերի կողմից։
Նշենք, որ տեսահոլովակում նաև Արցախի մանուկների լուսանկարներն են, որոնք շրջափակման ամիսներին հեղինակել է Դավիթ Ղահրամանյանը:
Վերջին դաժան իրադարձությունների պատճառով Newmag-ը փոփոխություններ է կատարել հոլովակում՝ ցավով ավելացնելով բռնի տեղահանված արցախցիների եւս մի քանի լուսանկար։
Երգը նվիրվում է Արցախի մանուկներին: Ստորև այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։