Հանրաճանաչ արտիստ Բաբասյան Ալեքսանդրը տարբեր առիթներով մեծագույն հպարտությամբ խոսել է այն մասին, որ իր մայրը հարգված ու հեղինակավոր լեզվաբան է, որը տարիներ շարունակ ղեկավարել է լեզվաբանական տարբեր նախագծեր, օլիմպիադայի նախագահն է և այլն։
Ալեքսանդրի մայրը տարիներ շարունակ դասախոսել է Մանկավարժական համալսարանում, հիմա էլ այնտեղ է դասախոսում՝ վայելելով իր սիրելի ուսանողների մեծ սերն ու ջերմ հարգանքը։
Ալեքսանդրը, որ պարբերաբար մայրիկի՝ Գայանե Խալաթյանի հետ սկսել է կադրեր տեղադրել, նորից լուսանկար է մայրիկի հետ տեղադրել՝ գրելով հետևյալ ամփոփ բնութագիրը, որը ներկայացնում է նրա մայրիկի մասնգիտական ու մարդկային հաջողությունները։
Ալեքսանդրը գրել է․ «ՀՊՄՀ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, դոցենտ Գ. Խալաթյան։ Ավելի քան 70 հոդվածների և բուհական ձեռնարկների, ընդունելության շտեմարանների հեղինակ, 10 տարի հայոց լեզվի հանրապետական օլիմպիադայի նախագահ: Բոլորի կողմից սիրված դասախոս։ Նախանձելի ծնող, ֆանտասիկ գեներ իմ ապագա սերունդների համար»։