Աշոտ Ղազարյանը պատմել է իր ամենատխուր օրվա, ԱՄՆ-ում բնակվելու, մանկության ու անցած ուղու մասին

Աշոտ Ղազարյանը ծնվել է ֆիկի-մաթեմատիկների ընտանիքում։ Նրա հայրը և մյուսները չեն ցանկացել, որ նա դերասան դառնա, նույնիսկ իր քննությունների լավ արդյունքներով չեն ուրախացել։ Արտիստը ցավով է հիշում, որ ինքն առաջին կուրսում է եղել, երբ հայրը մահացել է՝ չտեսնելով իր արտիստական փառքը։

Նա մոր հետ վարձով է բնակվել՝ ստիպված լինելով հաղթահարել ֆինասական դժվարություններ։ Ավարտելով Աճեմյանի կուրսը՝ Աշոտ Ղազարյանն առաջին հանրային մարդն է եղել, որ զբաղվել է նմանակման ժանրով, որը համարձակ որոշում էր այդ ժամանակ։

Սիրված արտիստի համար հոր կորստից ավելի մեծ ցավ է պատճառել Մհեր Մկրտչյանի կորուստը։ Նա խոստացել էր Աշոտին, որ առաջիկայում պետք է միասին նկարահանվեն մի ֆիլմում, որը շատ լավ ֆիլմ պետք է լիներ։ Հետո Աշոտն իմացել է մեծ արտիստի մահվան մասին։

Նահանգներում դերասանը հաստատվել է, քանի որ ուզել է միջավայրի փոփոխություն անել։ Նրա հետաքրքիր պատմությունների մանրամասները՝ կից։

Рейтинг
( 11 оценок, среднее 3.27 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: