Տաթև Ասատրյանն առանց ծնողների մեծանալու, դժվար մանկության մասին․ տեսանյութ

«Ես կամ» հանրահայտ հաղորդման շրջանակում հերթական անակնկալը մատուցվել է մի բալիկի, որն առանց ծնողների է մեծանում։ Երեխայի ծնողները բաժանված են, իսկ մայրը բալիկին մեկ տարեկանում թողել է ու հեռացել։

Բալիկի անունը Նժդեհ է։ Այդ բալիկին անմոռանալի օր է պարգևել երգչուհի Ասատրյան Տաթևը, որը բոլորից լավ է հասկանում երեխային, քանի որ նրա կյանքը նույնպես առանց ծնողների ներկայության է անցել մանկության տարիներին։

Տաթևը հայրիկին չի հիշում, իսկ մայրիկը քսան տարեկանում է մահացել։ Տաթևին տատիկն է մեծացրել։ Նա գիտի, որ ծնողների բացակայության դատարկությունը հասուն տարիքում ոչ մի կերպ հնարավոր չէ լցնել։

Նա երեխային ոչ միայն անմոռանալի օր է պարգևել, այլ նաև վերանորոգել է երեխայի լոգարանը, որպեսզի երեխան հարևանների լոգարանում ստիպված չլինի լողանալ։ Տաթևի մասին պատմող կարճ տեսանյութը, որը պատմում է նաև նրա անձնական դժվարությունների մասին, կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( 22 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: