Էսթեր Խանիկյանը տաղանդավոր սցենարիստ, լրագրող Սոսի Խանիկյանի մայրիկն է։ Նա իր դստեր ողբերգական վախճանից հետո Սոսիի ընկերների հետ զբաղվում է տաղանդավոր աղջկա կատարած աշխատանքների հանրահռչակմամբ։
Մայրը հիշում է, որ ողբերգական այդ օրը դուստրը աշխատանքային քննարկման է եղել։ Մայրը հաճախակի զանգել է Սոսիի հետ, ի վերջո երեկոյան իննի մոտակայքում նա խոսել է աղջկա հետ, նա ասել է, որ ավարտել է աշխատանքը, գալիս է տուն։
Հետո Սոսին չի եկել։ Նա աշխատանքից հետո տուն գնալու փոխարեն այլ հանդիպման է գնացել։ Փորձել է փողոցն անցնել, սակայն ձնառատ ճանապարհով անցնել չի կարողացել, հետ է վերադարձել, որի ժամանակ էլ տեղի է ունեցել դեպքը։
Մոր համար որոշակիորեն տարօրինակ է, որ Սոսին չի օգտվել անցումից, այլ փողոցն անթույլատրելի հատվածից է անցել, քանի որ իր աղջիկը օրինապաշտ է եղել միշտ։
Տիկին Էսթերը որոշակի երկմտություն ունի Սոսիի հետ տեղի ունեցածի առիթով, քանի որ նրա մահվանից հետո նրանց տնից գողացել են Սոսիի հեռախոսը։