Պետրոսյան Հայկը բազմապրոֆիլ արտիստ է․ նրան կարելի է տեսնել բեմում, ֆիլմում՝ որպես արտիստ, միջոցառումներում՝ որպես հաղորդավար կամ թամադա, երգիչ երգահան։ Հայկն այդ բոլոր հարթակներում ներկայանալու իր սկզբունքներն ունի։
Հայկն ապրում է բուռն կյանքով։ Նա ունի խիտ հիշողություններ պատերազմից, խրամատներից, ընկերական շփումներից, որոնք էլ տարբեր դրսևորումներով արտահայտվում են Հայկի ներկայացրած երգերում, սթենդափերում կամ արտիստական խաղում։
Հայկին առաջիկայում տեսնելու ենք «Նորից դպրոցում» ֆիլմում, որը շուտով բարձրանալու է մեծ էկրանին։ Նա ներկայացրել է նաև «Թեմա կա» սթենդափը, որտեղ կես լուրջ-կես կատակ խոսել է վերջին դեպքեր ու մարդկանց ընկալումների մասին։
Հայկի կյանքում պատերազմի բովից հետո շատ բան է փոխվել։ Նա եկել է այն մտահանգման, որ ցավից պետք է սեր ծնել։ Նա ուշագրավ հիշողություն ունի իր հայրիկի ժամանակին հնչեցրած խոսքերի առիթով։
Հայկի կարծիքները, ուշագրավ դիտարկումները կարող եք ունկնդրել կցված նյութում։