Ընտանեկան կարևոր առիթները հետահայաց հիշողությունների պատճառ են երբեմն դառնում՝ ջերմացնելով հասուն տարիքում դեռ մանկության տարիների բերկրանքով ապրող սրտերը։
Ահա մի այդպիսի ընտանեկան առիթ էլ հայտնի երգիչ Մհերի սիրտն է ջերմացրել՝ պատճառ դառնալով, որ նա տեղադրի մանկության շրջանի լուսանկարներ։
Առիթն ու պատճառը երգչի հայրիկի ծննդյան տարեդարձն է։ Պարզվում է՝ Մհերի հայրը նույնպես երաժիշտ է։ Մհերը մեծացել է երաժշտական ընտանիքում՝ երաժշտությամբ պարփակված։ Պատահական չէ, որ Մեսրոպյան ընտանիքից դուրս են եկել երկու երգիչներ։
Մկերի հայրն Անդրանիկ Մեսրոպյանն է։ Հոր տարեդարձի առիթով Մհերը տեղադրել է իր և հայրիկի տարբեր տարիների լուսանկարները՝ շնորհավորելով նրան։ Նա լուսանկարներին կից գրել է այսպես․ «Ծնունդդ շնորհավոր, Պապ ջան։ Մեր գլխից անպակաս լինես։ Անդրանիկ Մեսրոպյան»։
Ստորև կարող եք ունկնդրել Անդրանիկ Մեսրոպյանի երաժշտական կատարումներից մեկը, որը տեղադրված է նրա որդու՝ Մհերի յութուբյան հարթակում։