Մամա․․․ Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է մայրիկի հետ լուսանկար․ ահա թե ով է նրա մայրը

Հանրահայտ դերասան Ալեքսանդր Բաբասյանը բավականին հագեցած և լեցուն առօրյայով է ապրում։ Նա մշտապես զբաղված է աշխատանքային գործերով ու նկարահանումներով։ Նա իր ազատ ժամանակները հիմնականում որդուն է տրամադրում։

Ալեքսանդրի հարթակում հաճախ կարելի է հանդիպել կադրերի, որոնք արվել են նկարահանման հրապարակներում կամ որդու հետ անցկացրած ժամանցի ժամանակ։ Ալեքսանդրը հազվադեպ է ընտանիքի այլ անդամների հետ կադրեր հրապարակում։

Բացառության կարգով արտիստը տեղադրել է իր ու մայրիկի լուսանկարը՝ լուսանկարին կից գրելով «Մամա»։ Շատերն են ջերմորեն արձագանքել այդ լուսանկարին, քանի որ շատերի համար սիրելի ու հարազատ է Ալեքսանդրի մայրիկը։

Դերասանի մայրը՝ Գայանե Խալաթյանը, հանրահայտ լեզվաբան է։ Նա աշխատում է Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Տարիներ ի վեր ապագա ուսուցիչներին ծանոթացրել է հայոց լեզվի գաղտնիքներին ու նրբություններին։

Գայանե Խալաթյանին սիրում և հարգում են բոլոր նրանք, ովքեր առիթ են ունեցել նրան ճանաչելու և նրանից ուսանելու։

Рейтинг
( 9 оценок, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: