Արտաշ և Տիգրան Ասատրյանները հաշտվել են․ ահա թե ինչ լուսանկար են հրապարակել նրանք և ինչ առիթով

Ասատրյան հանրահայտ եղբայրների գժտության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է։ Նույնիսկ իր հարցազրույցներից մեկում Արտաշ Ասատրյանն այդ մասին առանց թաքցնելու խոսել է՝ ասելով, որ անկախ ամեն հանգամանքից ինքն ու եղբայրն իրար սիրում են։

Արտաշը նշել է, որ ինքը մշտապես անհանգստանում է եղբոր համար՝ վստահություն հայտնելով, որ նույնը զգում է նաև Տիգրանը։

Նա նաև իր խոսքում կարծիք է հայտնել, որ մի օր տարաձայնությունը հարթվելու է և եղբայրների շփումը վերականգնվի։ Ահա եկել է այդ օրը և եղբայրները կարծես հաշտվել են։

Նրանք միասին իրենց տղա զավակների հետ գնացել են իրենց լեգենդար հայրիկի՝ Արամ Ասատրյանի շիրիմին՝ այնտեղ լուսանկարվելով։ Այդ լուսանկարը եղբայրները տեղադրել են իրենց հարթակներում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի յոթին վախճանվել էր Արամ Ասատրյանը։ Եղբայրները սիրելի հայրիկի մահվան տարելիցի օրն են հավաքվել միասին՝ այցելելով հորը, որին կարոտում են ամեն օր։

Рейтинг
( 7 оценок, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: