«Մարդիկ կորցրեցին իրենց տունը, տարիներով կերտած հողը». Լուսինե Թովմասյան

Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն այն հայտնիներից մեկն է, ով երբեք չի կարողացել անտարբեր անցնել բոլոր այն իրողությունների կողքով, որոնք էապես կապ են ունեցել նաև երկրում տեղի ունեցող իրավիճակների հետ։

Հատկապես վերջին շրջանում կարծես թե ոչ մի բան հենց այնպես չի անցնում հանրության ուշադրության կենտրոնից։

Արցախահայության նկատմամբ թշնամու կողմից իրավակացված հերթական անմարդկային քայլերը փոխեցին մի ողջ հասարակոթւյան ճակատագիր։

Այժմ արցախահայությանը շարունակում են բռնի ուժով տեղահանել և հակառակ իրենց ցանկության ապաստան տրամադրել հայաստանյան տարբեր մարզերում և Երևան քաղաքում։

Այս ամենի մասին նաև իր կարծիքն է հնչեցրել գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն, ով ի դեպ նշել է, որ շատ ցավալի է կարդալ այն նախադասությունը, որ կորցրեցինք Արցախը։ Բոլորս տեսանք այդ գրությունը, բայց վախեցանք բարձրաձայն կարդալուց։

«Մարդիկ կորցրեցին իրենց տունը, տարիներով կերտած հողը, այն ամենը ինչի համար այսքան զոհ ենք ունեցել և 30 տարի պայքարել:Այնուամենայնիվ, պետք է ապրել և գնալ առաջ: Փորձել նորից սկսել ամեն ինչ, նոր էջից»,-նշել է նա:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: