Հանրային հարթակում տեղ գտած հրապարակումների գերակշիռ մասն ինչ խոսք, շարունակում է վերաբերվել արցախահայության հիմնախնդրին և բռնի ուժով բոլոր տեղահանված արախցիների հետ կատարվածին։
Սեպտեմբերի 19-ից մինչ այժմ շարունակվում են հանրային տարբեր ակցիաներ կազմակերպվել՝ մեր բոլոր հայրենակիցներին օգնություն և ապաստարան տրամադրելու համար։
Մինչդեռ նման դժվարին և անորոշ իրավիճակներում մի շարք հայ հայտնիներ ևս չեն դադարում իրենց հրապարակումներով ևս աչքի ընկնել հանրային հարթակի հետևորդների կողմից և բավական լայն ուշադրության արժանանալ։
Օրերս նաև Ամարաս պարային խմբի ղեկավար Վիկան է նաև աչքի ընկել այս շրջանում կատարած իր հրապարակմամբ պայմանավորված։
Վերջինս բավական ուրախ մի գրառում է կատարել այս օրերին։
Մարդիկ կորած հարազատ են փնտրում, Վիկան տորթով ծնունդ է շնորհավորում`«Ուռա՜» բացականչությամբ։
Վերջինիս կատարած նման հրապարակումն ասես անմասն չի մնացել նաև տարբեր օգտատերերի կողմից և շատերն անգամ իրենց բացասական կարծիքներն են հնչեցրել ոչ միայն Վիկայի այլ նաև այն հայտնիների մասին, որոնք չեն դադարում անգամ այս շրջանում իրենց ուրախ հրապարակումներով աչքի ընկնել։