Հայկական երգարվեստի սիրո հավերժ երգչի անունը կրող և չմոռացվող արտիստ Հայկոյի հիշատակի օրն է այսօր։
Արտիստի մասին այսօր շարունակում են իրենց հիշողություններով կիսվել նաև նրա բոլոր հայտնի և անհայտ ընկերները։
Մեծից մինչ փոքր չեն դադարում շարունակ մեծ ցավ ապրել Հայկոյի հետ կատարվածից հետո և անվերջ իրենց ափսոսանքի խոսքերն են շարունակում հնչեցնել վերջինիս մասին։
Երբեք իր ձեռագրին չդավաճանող և միշտ իր սկզբունքներին հավատարիմ մնացող արտիստ, ով բացառիկ էր ողջ հայկական երգարվեստում։
Նրա անունն անգամ շատ հաճախ այլևս պետք չէր տալ, քանի որ ցանկացած բարձր ճաակի աշխատանք անգամ լսելիս կարելի էր ենթադրել, որ հենց իր գործն է դա։
Նա այն բացառիկ երաժիշտն էր, ով ֆիլմարտադրության ասպարեզում ևս ունեցավ իր մեծ ավանդը։ Հայկական մի շարք ֆիլմերի երաժշտությունն ու սաունթրեքերը հենց նա կյանքի կոչեց։
Վերջինիս տաղանդն իսկապես երբեմն սահմաններ չէր ճանաչում։ Սակայն իր կյանքի երիտասարդության շեմին երգչի առողջական վիճակն այնքան էլ լավ շարունակություն չունեցավ և բժիշկներին չհաջողվեց փրկել նրա կյանքը։