Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցը

Այսօր օրացույցի թերևս այն օրերից մեկն է, որն հայ ժողովրդի կյանքում երբեք չի մոռացվի։

Պատմության այս օրը բավական ցավալի կերպով արձանագրվեց հազարավոր ընտանիքների համար, որոնք պատերազմի հետևանքով կորցրեցին իրենց զավակներին։

Այսօր արդեն լրանում է 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցը։ Բոլոր այն ծնողները, որոնք իրենց երկրորդ տունն այսուհետ դարձրեցին Եռաբլուրը, ամեն օր շարունակում են այցելել իրենց զավակներին և ինչպես նրանց ցանկացած օրն էր սկսվում ծնողական բարևով և ավարտվում հաջողություն մաղթելով՝ նույն կերպ էլ մինչ այժմ է շարունակում մնալ։

Երեք տարի առաջ էր, ինչ թշնամին իր հերթական անմարդկային ոճրագործությունների արդյունքում մարեց հազարավոր ընտանիքների լույսեր։

44-օրյա պատերազմում մեր մասանկից հերոսներից հազարավորներն այժմ այլևս մեզ հետ չեն և շատերն էլ վիրավոր դարձած շարունակում են իրենց ներսում վերապրել այն ցավն ու կսկիծը, որն իրենց լուսահոգի ընկերների հետ են հասցրել ապրել և զգալ։

Այժմ, սակայն պատմությունն ասես կրկնվում է և թշնամին իր ձեռագրին բնորոշ կերպով հերթական վայրագություններն է կատարում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: