Տարբեր հանրային անձինք անտարբեր չեն Արցախում տիրող ներկայիս իրավիճակի նկատմամբ և բազում անգամներ իրենց հրապարակումներում շարունակում են անդրադարձ կատարել օրվա խնդրին։
Հանրային անձանցից բավական ակտիվ է նաև Մխիթարյանն, ով ամեն քայլափոխի շարուանկում է իր մարդասիրական քայլերն իրականացնել արցախահայության նկատմամբ՝ ներկայիս այս իրավիճակի նկատմամբ որոշակի լուծումներ առաջարկելով։
Վերջինս նոր մի հրապարակում է նաև կատարել, որին կից նշել է, որ ներկայիս տիրող ահա այս սարսափի մեջ հարկավոր է մեծ ջանքեր գործադրել մարդասիրական օգնություն ցուցաբերելու արցախահայության հանդեպ։
Մարդկության դեմն ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար Մխիթարյանն առաջարկել է, որպեսզի շտապ մարդասիրական օգնության արագ կերպով մոբիլիզացիա անեն Լաչինի միջանցքով և միջազգային դիտորդական առաքելությունների տեղակայում, քանի որ բոլոր երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց երկրում։
«Մենք չենք կարող հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, բայց մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում»,- նշել է Մխիթարյանը։
Նշենք, որ շարունակվում են արցախահայության շրջանում մարդկանց տեղափոխումները ՀՀ այլ մարզեր և քաղաքներ։