Գորիսի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել առաջին արցախցի փոքրիկը

Գորիսի բժշկական կենտրոնի մամուլի խոսնակն հանրային հարթակում կատարել է նոր հրապարակում՝ նշելով, որ Գորիսի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել առաջին արցախցի փոքրիկը։

«Մաղթանքս մեկն է. խաղաղ երկրում ապրես ու իմ ու քո Արցախ վերադառնաս»,- իր հրապարակմանը կից գրառել է նա։

Նշենք, որ վերջին մի քանի օրերին արցախահայության շրջանում ծնելիության բարի լուրեր ևս հասցրել էին տեղ գտնել։

Փոքրիկներն իրենց կյանքով նոր կյանք են պարգևում նաև բոլոր այն մարդկանց, որոնք ապագայի հանդեպ շարունակում են կորցնել ապրելու հույսը։

Սակայն փոքրիկ այս հրաշքներն իրենց կյանքով նոր մի հույս են բացում ընտանիքների համար։
Նշենք, որ վերջին շրջանում ևս թշնամին իր անակնկալ անմարդկային քայլերն է դարձյալ սկսել իրականացնել արցախահայության նկատմամբ։

Սեպտեմբերի 19-ից սկսած թշնամու կողմից իրականության են վերածվել նրա վայրագությունները, որոնք ցավոք սրտի մինչ այժմ շարունակում են կյանքեր խլել և հայ հասարակության շրջանում արձանգրել հերթական հայաթափման նրանց բիրտ քայլերը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: