Արցախցին ինչպես բոլոր ժամանակենրում՝ այժմ ևս շարունակում է ամենից բարդ այս օրերին շարունակ աշխարհին զարմացնել իր ուժեղությամբ և արցախցուն հարիր ոգով։
Բոլորն են այժմ տեղյակ, թե ինչպիսի իրավիճակ է շարունակում տիրել արցախահայության շրջանում, սակայն օգտատեր Աննա Մանգասարյանն իր միկրոբլոգյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել ժամեր առաջ և նշել, որ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել պսակադրություն։
«Նրանք ցանկացել են ամուսնանալ Արցախում»,- գրել է նա: Լուսանկարներն այժմ, որոնք ևս կից կներկայացնենք ձեր ուշադրությանը՝ շարունակ վառ ապացույցն են այն փաստի, որ ոգով ուժեղ արցախցին
միշտ բոլորին ցույց է տվել, թե տարբեր կողմերից անգամ գտնվելով թշնամու շրջափակման մեջ՝ որքան փորձություններ է շարունակում հաղթահարել նա և կարողանալ ամուր կանգնել իր հողին։
Եվս մեկ ընտանիք կազմվեց այսօր և արցախցին համայն աշխարհին կարողացավ մեկ անգամ ևս ցույց տալ, որ այս դժվարին իրավիճակներում անգամ երբ թշնամին շարունակում է իր անմարդկային քայլերը մեր նկատմամբ, միևնույնն է մենք ուժեղ ենք միասին։