Արցախցի երեխաներն իրենց տների պատերին հրաժեշտի խոսքեր են գրում․ հուզիչ կադրեր

Արցախցի փոքրիկներն այն լուսավոր էակներն են, որոնք իրենց ընտանիքների համար եղել են միակ ուրախությունը, ինչպես յուրաքանչյուր բալիկ է իր ընտանիքի համար ուրախացուցիչը։

Սակայն այն դեպքերը, որոնք շարունակում են դեռևս տեղի ունենալ արցախցիների հետ ամենից դժվարին տեսարաններն են թերևս որոնց կարող ենք առնչվել։

Հոգեբանական դժվարին իրավիճակներում գտնվող մեր հայրենակիցներն այս ընթացքում շարունակում են իրենց վերջին հրաժեշտը տալ այն տներին, որոնք իրենք են իրենց իսկ ձեռքերով կառուցել և շենացրել։

Չկա իսկապես մի ցավալի երևույթ, քան հայաթափումն է այն էլ՝ թշնամու պատճառով։

Արտագաղթելն ասես բնորոշ է ցանկացած երկրի, որն ամեն բնակչության շրջանում ունի իր պատճառները, սակայն այն տխուր իրավիճակներին, որին մեր հայրենակիցներն են շարունակում առնչվել թերևս ամենից դժվարին հոգեկան ապրումներն են, որոնց իսկապես հնարավոր չէ այլևս դիմակայել։

Արցախցի երեխաներն իրենց տների պատերին հրաժեշտի խոսքեր են գրում: Արցախահայերը լքում են իրենց պապենական օջախները։

Գոռ, Հարութ, Ավետ, Ռուզան, Նարեկ. արցախցի երեխաները իրենց անուններն են թողել շենքի պատերին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: