Մխիթարյանը կարևոր կոչով դիմել է երկրպագուներին, մարզաշխարհին և ԶԼՄ-ներին

Արցախում տիրող վերջին մի քանի օրերի իրավիճակն ասես գերլարված մթնոլորտ է առաջացրել բնակչության շրջանում։ Բոլոր անմեղ մարդիկ շարունակում են թշնամու կողմից նրա անմարդկային կերպով իրականացրած քայլերի պատճառով կորուստներ գրանցել։

Խաղաղ բնակչության շրջանում դեռևս շարունակում է վիրավորների թիվը ևս ավելանալ։

Հենրիխ Մխիթարյանն իր միկրոբլոգյան էջում կատարել է մի նոր հրապարակում, որում ի դեպ այս անգամ նա խոսք է տարել այն մասին, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ գտնվում 120,000 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30,000 երեխա։

Մխիթարյանն իր խոսքն ուղղելով ՅՈՒՆԻՍԵՖ հայտնի կազմակերպությանը մասնավորապես նշել է այն մասին, որ ամիսներ տևած շրջափակումից մարդկանց սովի մատնելուց և ամենից տարրական պայմաններից անգամ զրկելուց հետո ադրբեջանական կողմն իր անմարդկային քայլերն է դարձյալ վերսկսել և այժմ էլ խաղում է նաև հազարավոր մարդկանց կյանքերի հետ։

Վերջինիս կոչն է, որպեսզի իր բոլոր երկրպագուները, ԶԼՄ ներկայացուցիչները և հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչները ևս միանան իրեն և փորձեն ամենքն իր ուժերի ներածին չափով օգուտ տալ այս գործընթացի ավարտին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: