«Թքեմ քո վրա». ոստիկանը՝ ակցիայի մասնակից կնոջը․ տեսանյութ

Հանրապետության հրապարակում դեռևս շարունակվում է ցուցարարների բողոքի ակցիան՝ կառավարական շենքի առջև։

Ժամ առ ժամ որքան Արցախում առավել է սրանում իրավիճակը՝ նույն կերպ էլ նաև Հայաստանում տեղի ունեցող հանրային ակցիաներն են շարունակում սրանալ։

Կառավարոթւյան շենքի առջև դեռևս առավոտ կանուխ հավաքված քաղաքացիների թիվը ևս գնալով ավելանում է և հավաքվածներն ասես շարունակում են նաև ոստիկանների հետ վեճի բռնկվել։

Իրավապահ մարմինների կողմից  քաղաքացիների շրջանում հրմշտոցներից խոսւափելու գործընթացն ասես երբեմն նաև հակառակ բնույթ է ունենում։

Քիչ առաջ նաև Հանրապետության հրապարակում հավաքված համաքաղաքացիներից մեկի և ոստիկանի միջև վեճ է առաջացել, ինչի ժամանակ էլ ի դեպ իրավապահ մարմնի ներկայացուցիչն իր առջև կանգնած ակցիայի մասնակցին նշել է՝ «Թքեմ քո վրա» արտահայտությունը։

Տեսանյութն այժմ, որը ևս կից կներկայացնենք ձեր ուշադրությանը՝ հենց այդ ամենի պարզ վկայումն է։

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ սահմանում իրավիճակն է՛լ առավել քան սրացել է և արցախահայության ճակատագիրն ավելի է վատանում։ Բնակելի տարածքներից ևս հանում են մարդկանց։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: