Երգիչ Էրիկի համերգը հետաձգվեց. մանրամասներ՝ ի՞նչ կլինեն տոմսերը

Երկրում ընթացող նոր լարված իրավիճակների պատճառով տարբեր միջոցառումներ շարունակում են հետաձգվել։

Ինչպես տարբեր անգամներ հայտնել էինք՝ հայկական երգարվեստի ներկաայցուցիչներից մեկը՝ երգիչ Էրիկը ևս պետք է հանդես գար մենահամերգով։

Սակայն երգիչն իր միկրոբլոգյան էջում մի նոր հրապարակում է կատարել, որում ի դեպ նա մասնավորապես նշել է, որ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայանալիք իր մենահամերգն անժամկետ հետաձրվում է՝ ստեղծված իրավիճակների պատճառով։

Գնված տոմսերն ուժի մեջ կմնան մինչ համերգի համար նոր մի օր որոշելը։ Երգիչն իր խոսքում մասնավորապես նշել է․ «Սիրելի հայրենակիցներ, սիրելի՛ հանդիսատես։

Երկրում ստեղծված իրավիճակի պատճառով հետաձգել եմ սեպտեմբերի 30-ին կայանալիք իմ մենահամերգը հայցում եմ ձեր ներողամտությունը եւ կարծում եմ որոշումս հասկանալի է…

Կարևորը խաղաղություն լինի մեր երկրում, իսկ այս պահին դա ամենակարևորն է: Ուժ ու համբերություն բոլորիս»:

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ թշնամու կողմն իր անմարդկային քայլերին հավատարիմ կերպով վերսկսել է անմեղ մարդկանց կյանքեր խլելով տիրանալ արցախյան այն տարածքներին, որոնցում բնակվում են արցախցիները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: