Ինչպես գիտենք վերջին մի քանի օրերն արդեն իսկ դառնում են ճակատագրական արցախահայության համար։
Սակայն մինչ այդ հայտարարություն էր տարածվել նաև այն մասին, որ համաշխարհային լայն ճանաչում ունեցող աստղ Սնուփ Դոգն իր մեծ մենահամերգով է ներկայանալու Հայաստանում։
Մինչդեռ օրերս տեղի ունեցած դեպքերով պայմանավորված ասես հարց է սկսել առաջանալ այն ամենի շուրջ, թե արդյո՞ք կկայանա վերջինիս մենահամերգը, թե ոչ։
Բավականին լայնամասշտաբ այդ նախագծի համար Կառավարությունն հատկացրել է ավելի քան վեց մլրդ դրամ։
Սակայն պետք է նշենք նաև այն մասին, որ համերգը կազմակերպող ընկերությունը՝ Doping Space-ն ևս հանդես է եկել նոր գրությամբ և նշել, որ շուտով իրենք ևս հանդես են գալու նոր մի հայտարարությամբ։
«Ուզում ենք տեղեկացնել, որ Doping Space ընկերությունը հայտարարություն է տարածելու սեպտեմբերի 23-ին կայանալիք առաջիկա համերգի վերաբերյալ։ Խաղաղություն բոլորիս»,-գրել են նրանք:
Հավելենք նաև, որ հանրաճանաչ աստղի երկրպագուները ևս բավական շատ են Հայաստանում, սակայն տարածաշրջանում առկա նոր դեպքերն ասես ամեն բան փոխեցին։