Ցավալի պատկերով այս տեսարաններն ինչ խոսք, մեծ կորուստ են առաջացնում յուրաքանչյուրի մոտ։
Ստեփանակերտի օդանավակայանն այս պահին բազմահազար մարդկանց ներկայությամբ է շրջապատված։
Հազարավոր ընտանիքներ լքում են սեփական երկիրը, որում ապրել են և արարել։ Արցախցու ճակատագիրն ասես այս պահին խարխլված է թշնամու կողմից։
Անչափ տխուր այս վիճակն ասես դառը պատկեր է բոլորի համար։ Բազմամարդ այս տեսարանը կարծես թե վկայում է միայն մեկ փաստի մասին, որ բացել են հայաթափելու նպատակով։
Չկա թերևս այնպիսի անբացատրելի զգացողություն, որը Եղեռնի մեկ անգամ ևս կրկնությանն է նմանվում։
Թշնամու կողմից տարիներ շարունակ իր անմարդկային քայլերի արդյունքում մշտապես տուժողի դերում է եղել հայը, ով միշտ պայքարել է իր հանգիստ ապրելու և պարզապես ինքն իր երկրում աշխատելու և շենացնելու համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ժամը՝ 13-00-ին սկսվեց կրկին թշնամու կողմից լայնամասշտապ պատերազմական վիճակը, որն ամբողջությամբ նման է դեռևս երեք տարի առաջ մեր ունեցած իրավիճակին։