Մարդ կա, ում քրոջ համար ազիկները գլխագին են առաջարկում․ ցավի չափման ի՞նչ միավոր կա Հայի համար

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր միկրոբլոգյան էջում կիսվել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ Nana Knar-ի կատարած հրապարակմամբ, ով ի դեպ իր էջում հրապարակել է մեր հայրենակից տղայի լուսանկարը և դրան կից գրի առել բավական դաժան ներկայիս իրավիճակի մասին։

«Երբ բերաններդ կբացեք ու կփորձեք հրապարակում հավաքվածներին վատ բան ասել զուտ հիշեք, որ այնտեղ մարդ կա ում քրոջ համար ազիկները գլխագին են առաջարկում տելեգրամյան ալիքում…

մարդ կա, ում երկու ախպերը կյանքից հեռացել են, իսկ պապայից լուր չկա…մարդ կա, ում ընտանիքը շրջափակման մեջ է…մարդ կա, որ միայն երեկ է լուր ստացել ծնողներից…մարդ կա որ չգիտի ունի ընտանիք,թե արդեն չէ…

ձեր ցավը չի, հեշտ ա, բայց խաղաղասերը երևի մարդասեր պետք ա լինի, գրողը ձեզ ու ձեր համոզմունքները տանի ….»,- նշել է օգտատերը։

Լուսանկարից անգամ պարզ է, թե ինչպիսի հոգեվիճակում է այժմ գտնվում մեր հայրենակից տղան, ով անտարբեր չի թողնել ոչ մի հայի և նրան չճանաչողներն անգամ չեն կարողանում պարզապես անտարբեր անցնել այս հրապարակման կողքով։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: