Ոստիկանական ուժեր, կոտրված ապակիներ. ի՞նչ իրավիճակ է Կառավարության դիմաց այս պահին

Արցախում իրավիճակն ասես ամեն պահի է՛լ առավել է լարվում:

Արցախահայությունն այժմ որոշ տարածքներից տարհանվում է: Բնակչության շրջանում ամեն պահ իրավիճակներն է՛լ առավել են սրանում և ադրբեջանական կողմի անմարդկային արարքների հետևանքով շարունակ ավելանում է կյաքից հեռացած մեր հայրենակիցների թիվը։

Ռազմական գործողությունները սկսելուն պես մի շարք ցուցարարներ հայտնվել են նաև Կառավարության շենքի առջև։

Ցուցարարներից շատերն անգամ չեն խնայում ոչինչ և այժմ նաև ապակիներն են կոտրում կառավարական շենքի։

Տեսանյութն այս պահին, որը ևս կից կներկայացնենք ձեր ուշադրությանը ևս այդ կադրերն են նկարագրված իրավիճակին առնչվում։

Բողոքի ակցիայի շրջանակներում նաև համաքաղաքացիների և ոստիկանների միջև բավական մեծ հրմշտոց է սկսել տեղի ունենալ։

Մի շարք համաքաղաքացիներ սկսել են տարբեր տեսակի իրեր նետել շենքի ուղղությամբ՝ ընդհուպ մինչև շշեր և այդ ժամանակ նաև կոտրված ապակու ձայն է լսվել։

Ոստիկանները կրկին անգամ մեծաքանակ լինելով շարունակում են կառավարական շենքի առջև մնալ և հանրության դեմ տարբեր քայլեր կիրառել, որպեսզի վերջիններս դադարեցնեն հրմշտոցը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: