ԱՄՆ-ի հայերը Քիմ Քարդաշյանին կոչ են արել՝ բարձրաձայնել Արցախում տեղի ունեցածը

Արցախահայությանն առնչվող ցանկացած իրողության մասին կարծես թե չեն դադարում տարբեր կերպ նոր քննարկումներ տեղ գտնել համացացնում, ինչի շուրջ ի դեպ լայն ճանաչում գտած անձանց կողմից ատարված հրապարակումներն ասես չեն դադարում շարունակ հետաքրքրությունների լայն շրջանակ գրավել։

Ինչպես գիտենք արդեն տևական ժամանակ է, ինչ բոլորի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ արցախահայությունն իր ապրելակերպով, դժվարին կենսակերպով և վերջապես թշնամու կողմից անդադար մարդկային կյանքերի նկատմամբ իր կատարած սխալ քայլերով։

Այդ ամենի նկատմամբ, սակայն անտարբեր չեն կարողանում անցնել մարդիկ։ Ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մեր հայրենակիցներից շատերն ասես չեն դադարում իրենց իսկ կողմից և ուժերին համապատասխան չափով նաև սեփական լուման ներդնել ներկայիս մեր իրականոթւյունից ձերբազատվելու համար։

Օրերս նաև Միացյալ Նահանգներում մի շարք հայ ակտիվիստներ իրականացրել են քաղաքացիական ակցիա՝ համաշխարհային լայն ճանաչում ուենցող մեգաաստղ Քիմ Քարդաշյանի բանկարանի մոտ և նրանց նպատակն է եղել, որպեսզի կոչ անեն Քիմին բարձրաձայնելու Արցախում տեղի ունեցող հումանիտար աղետի մաիսն, որի

շուրջ անգամ միջազգային ատյաններն են դեռևս շարունակում անտարբերություն ցուցաբերել և քար լռությամբ միայն կողքից նայել, թե ինչպես են մարդկային կյանքեր տուժում, ինչպես նաև մի ողջ հասարակություն մատնված մնալ սովի և մի քանի օր արդեն շարունակ կանգնել հացի հերթին, որպեսզի իրենց երեխաներին կերակրեն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: