Երգիչ Հայկոն այսօր կդառնար 50 տարեկան․ սիրո հավերժ երգիչը մնաց լույսերի մեջ

Այսօր սիրելի երգիչ և պարզապես բացառիկ արտիստ Հայկոյի ծննդյան օրն է։ Չկրկնվող անհատականություն, ում մասին խոսելն անգամ ամեն օր իսկապես քիչ կլինի։

Երգչի կյանքն ասես այնքան հետաքրքիր և բուռն զարգացումներով է եղել, որ շարունակ կարելի է ներկայացնել նրա ստեղծագործական կյանքից ընդհուպ մինչև ընտանեկան, որոնք նրա համար կյանքի մի այլ բևեռներ էին, քանի որ երգիչն ինչպես իր ընտանիքն էր այդչափ սիրում նույն կերպ էլ նաև իր աշխատանքին էր նման կերպ մոտեցում ցուցաբերում։

Վերջինիս կատարած աշխատանքներն ասես միայն մեկ բան են փաստում, որ Հայոկոն իսկապես պատվախնդրորեն էր մոտեցում ցուցաբերում իր բոլոր աշխատանքներին։

Նա թերևս այն բացառիկ կոմպոզիտորն էր, ով հայկական ֆիլմերին նաև տվեց մի նոր շունչ և կյանք՝ երաժշտություն։

Չկա գեթ մեկ մարդ, ով կարողանա նաև անտարբեր անցնել այն ֆիլմերի երաժշտության կողքով, որոնք տարիներ առաջ ևս հասցրել են մարդկանց հուզել։

Շատերն հավանաբար կհիշեն, որ լսելիս այդ ֆիլմերի սաունթրեկերը նշում էին թե մարմինս փշաքաղվեց։

Թերևս հենց այսպիսին էր երգչի ուրույն ձեռագիրը, ով իսկապես կորղանում էր հուզել մարդկանց ոչ անգամ բառերով այլ իր սրտից և հոգուց եկած երաժշտությամբ։

Բացառիկ անհատականություն, ով ցավոք սրտի իր առողջական խնդրի պատճառով շատ վաղ ժամանակ հեռացավ կյանքից։ Այօր երգիչը կդառնար 50 տարեկան։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: