Հայ ժողովրդի կյանքում կարծես թե ամեն դժվարին փորձություններ շարունակել են գալ և գնալ։ Մեր հանրությունն ասես իր ճակատագրով եղել է ամեն տեսակ ցավեր հաղթահարող այն ժողովուրդը, ում համար թշնամին ամեն կերպ իր դաժան անակնկալներն է շարունակ մատուցել՝ մարդկային կյանքեր խլելու տեսքով միայն։
Մեր տղաներից մեկն էլ գտնվում էր Եղնիկներում, ով ի դեպ դեռևս չհասցրեց էլ իր նորածին որդուն տեսնել, քանի որ ճանապարհը փակ էր։
Նրա երազանքներն իսկապես շատ մեծ էին՝ կապված իր ընտանիքի և երեխաներ ունենալու հետ։
Հայրենասիությունն ասես նրա համար ամենից առաջնայինն էր և իր հայրենիքն այն սրբությունը, որի համար անգամ իր կյանքը չխնայեց մեր հերոսը։
Օրերս նաև մի հուզիչ հրապարակում է տեղ գտել համացանցում նրա մասին պատմող, որում ի դեպ նրա կյանքից տարբեր դրվագներ են ներկայացված մեկ տեսանյութի տեսքով։
Այժմ կից նաև այդ ամենը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ից սկսած կրկին անգամ թշնամին վերսկսել է իր վայրագությունները՝ արցախահայության նկատմամբ։