Հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին երեխա է ծնվել

Պատերազմական այս դժվարին իրավիճակներում անգամ լուսավոր կետեր շարունակում են տեղ գտնել մեր իրականության մեջ։

Հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին երեխա է ծնվել։

Նա էլ անգամ չէր կարող պատկերացնել, թե ինչպիսի իրավիճակներում է գալու լույս աշխարհ և իր մանկան ճիչով երջանկացնելու ծնողներին։

Ծննդկանին օգնության է հասել բժիշկ Կորյուն Վարդապետյանը։ Երեխան ծնվել է 3300 գր․ կշռով, 51 սմ․ հասակով։ Լուսանկարները՝ Վարդապետյան Ընտանեկան բժշկության կենտրոն-ի ֆեյսբուքյան էջից։

Բալիկի առողջական վիճակը լավ է և նրա քաշն ու հասակն անգամ անչափ դրական են համարել բժիշկները։

Նրա ծնունդն իսկապես հիշելի կլինի ոչ միայն իր ընտանիքի, այլ նաև սրտացավ և պրոֆեսիոնալ բժիշկների համար, որոնք իրենց պրակտիկայում ևս նման քիչ օրինակներ են ունենում։

Օրացույցի վրա բավական նշանակալի այս օրերն իհարկե կմնան միշտ։

Այս փոքրիկների կյաքնով միայն կարելի է ապրել և հույս ունենալ միայն, որ սերունդներ են գալու և նրանց համար պետք է որևէ մի բան նաև մենք ինքներս կարողանանք անել, որպեսզի այս փոքրիկը ապրի խաղաղ երկնքի տակ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: