Ժամեր առաջ ստեղծված այս լարված իրավիճակն անհանգստությունների լուրջ տեղիք է տալիս ոչ միայն մեր համաքաղաքացիներին, այլ նաև բոլոր այն հանրային մարդկանց, որոնք ևս իրենց իսկ սեփական ցավն են շարունակում համարել ահա այս ազգային խնդիրը։
Արցախահայությունը շարունակում է անմարդկային կերպով թշնամու կողմից ենթարկվել անմարդկային քայլերի, ինչի հետևանքով նաև ունենք տասնյակից ավել զոհեր և տուժածներ։
Ժամեր առաջ կառավարության առջև տեղի ունեցող մեծ ակցիային են միացել նաև մի շարք արտիստներ, որոնք ևս իրենց կոչով են ներկայացել և հորդորել մեր մյուս համաքաղաքացիներին, որպեսզի ձեռքները ծալած չնստեն և շարունակեն գնալ հրապարակ և միանալ բոլորին։
Ի դեպ հիշեցնենք, որ այսօր կեսօրին ժամը 13-00-ի դրությամբ հայտնեցին, որ ադրբեջանական կողմն իր հերթական անմարդկային քայլերն է իրականացրել արցախահայության նկատմամբ։
Միջազգային բոլոր ատյանները, սակայն շարունակում են դեռևս լուռ կերպով միայն կողքից հետևել այս ամենին և տեսնել, թե ինչպես են մարդկային կյանքեր խլվում թշնամու կողմից ձեռնարկած անմարդկային քայլերի պատճառով։